Բաքվում շարունակվում է 13 հայ ռազմագերիների գ...

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիների դեմ քրեական գործի նախապատրաստական նիստը, որոնց Բաքվում համարում են «դիվերսանտներ», հայտնում է Sputnik Азербайджан-ը: Դատական գործընթացը սկսվել է Եղիշ Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանիկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Գիրագուսյանի նկատմամբ: