Բաքվում կկայանա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջ...

Փետրվարի 18-19-ը Բաքվում նիստ տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության` նախարարները կքննարկեն երկկողմ եւ եռակողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր` ռազմավարական համագործակցության ընդլայնման համար:

Երեք երկրները եռակողմ մեխանիզմի մաս են կազմում, որը նախաձեռնվել էր Տրապիզոնի հռչակագրով 2012 թվականի ունիսի 8-ին: