Բաքվում գտնվող Արմեն Սիմոնյանը քննադատել է հա...

«Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար Բաքու մեկնած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննադատության է ենթարկել միջոցառման կազմակերպիչներին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ պաշտոնյան իր ելույթում հայտնել է, թե չի հասկանում համաժողովի մասնակիցների՝ Շահիդների (նահատակների) ծառուղի այցելելու տրամաբանությունը:

«13-րդ նստաշրջանը Երևանում էր, ծրագիրը չի պարունակել քաղաքական ենթատեքստով թեմատիկ կետեր, չնայած, ենթադրում եմ,  ձեզ հայտնի է՝ պատմական ինչ փորձություններով ենք ստիպված եղել անցնել»,- ասել է Սիմոնյանը:

Սիմոնյանին պատասխանել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը: Նա հիշեցրել է, որ Երևանի կենտրոնում տեղադրված է Գարեգին Նժդեհի արձանը: