Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի բախման մեջ հ...

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նշել է. «Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:

Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է եւ վստահ եմ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:

Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռեւս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաեւ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ եւ փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետեւանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից»: