Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողու...

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։

Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը և պարզաբանել, որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։

Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, «արդեն ընդունել է դրանք»։ «Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ալիևը։