Բաքուն Փաշինյանի մասին վիդեո կոմպրոմատներ ուն...

Ադրբեջանական մեդիայում երեկ հայտնված սենսացիոն բացահայտումները կապված Ղարաբաղյան բանակցությունների մասով Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի էմիսարների միջեւ ստվերային, ասել է թե՝ գաղտնի, ժողովրդի թիկունքում իրականացված բանակցությունների մասին կարելի է ասել ալեկոծեց հայ հասարակությանը։

Իհարկե, այդ ամենում, ըստ Բաքվի, առանցքային դերակատարություն ունեցած Արսեն Խառատյանը արդեն հասցրել է հանդես գալ հերքող հայտարարությամբ, սակայն հերքման տեքստը բավական թույլ է, ինքնապաշտպանվող, եւ ավելի շատ պոպուլիզմ կա դրանում, կապված ադրբեջանական պետությունում մոտալուտ դեմոկրատական փոփոխությունների իրականացման (ասել է, թե՝ գունավոր հեղափոխության) հետ, քան այլ բան։ Հասկանալի է, Արսեն Խառատյանը չէր կարող չհերքել, իր հայտարարությունում այն, ինչ հայտարարում է Բաքուն, այլապես չափազանց բարդ իրավիճակում կհայտնվեին ինչպես ինքը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս իշխանություններին հատուկ հատկանիշները թերեւս նաեւ նրան էլ են խանգարում իրականությունը ամբողջական եւ իրատեսական լույսով տեսնելու համար։

Ադրբեջանական մեդիայում կատարված երեկվա այս բացահայտումները, որոնք ըստ ամենայնի ընդհանուր շղթայի առաջին օղակն են, կամ նախազգուշական կրակոցը, ըստ ամենայնի, եթե վերցնում ենք մեկնակետ, եւ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ գործընթացին նայում այդ լույսով, ապա ամեն ինչ կարելի է ասել՝ ընկնում է տեղը։

2018-ի մայիսից մինչեւ հիմա, սկսած Դուշանբեի վերելակային դիվանագիտությունից մինչեւ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը, ընկած ժամանակահատվածի հետ կապված ամեն բան, ներառյալ նույնիսկ՝ Էլմար Մամեդյարովի հրաժարականը, կարելի է դիտարկել այս համատեքստում։ Ամենեւին չի բացառվում, որ ադրբեջանական մեդիայում ներկայացված ադրբեջանական կառավարության էմիսարները կամ էմիսարը, որոնց հետ ըստ Բաքվի հրապարակման, ենթադրաբար հանդիպել ու բանակցել է Արսեն Խառատյանը, հնարավոր է հենց Էլմար Մամեդյարովի ենթականերն են եղել եւ այդ ամենը ուղղակիորեն ընթացել է Մամեդյարովի պատրոնաժի ներքո, Ալիեւի ուղղակի իրազեկվածությունից բացի։

Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները եւ այս բացահայտումը եթե ի մի բերենք, կպարզի բավական հետաքրքիր հոգեբանական պատկեր․ ստացվում է տպավորություն, որ գործ ունենք մեղմ ասած՝ «քցված» մարդու հետ, ով զայրացած է եւ որոշել է բացահայտել բոլոր գաղտնի պայմանավորվածությունները եւ խայտառակել «քցողին» որպես մարդ եւ գործիչ։

Նման դեպքերում, երբ այս կարգի վստահությամբ հրապարակումներ են լինում, գրեթե բացառված է, որ արվեն մերկապարանոց, հատկապես, երբ հրապարակման մեջ նաեւ կան ակնարկներ, որ ինֆորմացիան շատ ավելին է, քան հրապարակվում է, ու որպես «ժանրի կանոններին» հատուկ իրողություն, լինում են ով գիտի՝ նաեւ ձայնագրություններ, տեսագրություններ։ Եթե Բաքուն այդպիսիք ունի, կհրապարակի։ Ու եթե հրապարակվի նման բան, ապա շատ բարդ վիճակում կհայտնվեն ինչպես Արսեն Խառատյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն ու ողջ նոր իշխանությունները։ Հետաքրքրական է, որ Հայաստանի Պնախարարը եւ ԱԳ նախարարը, որոնք ըստ Բաքվի տեղյակ էին այս ամենից, դեռ չեն հերքել այս հրապարակումը։

Հասկանալի է, որ Ալիևը փորձում է հարվածել Փաշինյանին և Հայաստանին։ Եվ եթե իրականում եղել են նշված բանակցությունները ու կարող են լինել կոմպրոմատներ Հայաստանի վարչապետի և իր քաղաքական թիմի վերաբերյալ, որոնք թշնամու ձեռքում են, ապա լավ կլինի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, որպեսզի իրեն ուղղված հարվածը չվնասի մեր պետականությանը։