Ինչպես արդեն նկատել ենք, Հայաստանի Հանրապետությունը ծայրահեղությունների երկիր է։ Հայաստանում հայրենասիրությունից, հայրենի հողի կարևորությունից խոսում են մարդիկ, ովքեր դավաճանել են այս պետությանը։
Իր իրական գործունեության տրամագծորեն հակառակ հայտարարությունների վարպետ է իշխանամերձ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա մշտապես խոսում է բարոյականությունից, արժեքներից, հայրենիքի սիրուց և անվտանգությունից։ Եվ սա այն դեպքում, երբ նա դատապարտվել է զինծառայությունից կեղծ փաստատթղթերով խուսափելու համար։ Ավելին, Արման Բաբաջանյանը իրավական պատասխանատվությունից խուսափելու համար ցուցմունք է տվել սեփական մոր դեմ և հայտարարել է, որ փաստատթղթերն իրականում իր մայրն է կեղծել։
Իսկ հանրության մոլորյալ մի հատված նրան ծափահարում է ու արժևորում նրա խոսքը։ Այստեղ ամեն մարդ պետք է փորձի ինքն իր համար հասկանալ, թե ինչպե՞ս կվերաբերվեր մարդու, ով սեփական մոր դեմ ցուցմունք է տվել, ով «թռել» է զինծառայությունից։ Պատասխանը շատ արագ կչեզոքացնի առ Բաբաջանյան վստահության նշույլները։