Բանակցությունների սենյակում Մնացականյանը այլ...

Արդեն երկու օր է, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը ադրբեջանական «ՍԲՍ» հեռոսւտաընկերությանը, ակտիվորեն քննարկվում է նաեւ հայկական հարթակներում։ Այն կարելի է ասել, ինքնավստահ դիվանագետի հարցազրույց էր, ուղղված եւ ներքին լսարանին եւ աշխարհին եւ նաեւ հայաստանյան լրսարանին։ Թե որքանով էր նախարար Մամեդյարովը անկեղծ դժվար է  ասել, սակայն պարզ է, որ ինքնավստահության մասով, Զոհրաբ Մնացականյանը ունի սովորելու տեղ։

Ուշագրավ էր այն, որ իր խոսքում Մամեդյարովը հստակ արձանագրեց նախ, որ ԼՂԻՄ շուրջ գտնվող տարածքները պետք է միանշանակ վերադարձվեն եւ ապա արդեն խոսքի մեջ նշեց հինգ հողերի մասին։

Մյուս հետաքրքիր նրբությունն այն էր, որ ի տարբերություն Երեւանի, որը ասում է, թե ոչ թե բանակցություններ են ընթանում այլ խորհրդակցություններ, Էլմար Մամեդյարովը հստակ օգտագործում է բանակցություններ տերմինը։ Նույն հարցազրույցի ընթացքում մամեդյարով ընդգծում է, որ բանակցությունները՝ խորհրդակցություն անվանելը «հայկական կողմի մանր ծորամանկությունն է»։ Այստեղ արդեն հարց է, թե ով է ճիշտ եւ ով սուտ եւ ով է դիմում բառախաղի։

Բացի այդ, ինչը նույնպես ուշագրավ է, Մամեդյարովը նկատում է, որ բանակցությունների դռների հետեւում հայկական կողմի դիրքորոշումը եւ հանրային լսարանի համար հնչեցվածի միջեւ կան տարբերություններ, եթե չասենք էական, ապա բավականին տարբերություններ, ինչը հասկանալի է, քանի որ այսօրվա իշխանությունները չափազանց բարդ իրավիճակում են ու տառապալից որոնումների մեջ են, թե ինչպես դուրս գան այս դրությունից, քանի նոր ներքին կլանների պայքար կա, Ղարաբաղյան կլանն է ներքին քաղաքական վիճակը թեժ է եւ այլն։

Այսինքն թե՝ հայկական կողմը բանակցային սեղանում խոսում է մի բան, ապա այն մեղմացնում է առավելագույն կերպով ու մատուցում հասարակությանը, հանրային տրամադրությունները էլ ավելի չգրգռելու համար։ Ամեն դեպքում Մամեդյարովը անուղղակի մեղադրում է Հայաստանի իշխանություններին սեփական ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծության պակասի մասին։ Իհարկե, սա կարող է լինել ադրբեջանական սադրանք կամ ծուղակ։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու՞ է ՀՀ ԱԳ նախարարությունն արդեն երկու օր լռում։ Հայկական կողմի լռությունը առնվազն կասկածներ է առաջացնում, որ ադրբեջանական կողմը ճիշտ է։