Բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը...

ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ մամուլի հրապարակումներին այն մասին, որ Հայաստանից առևանգվել է ինքնաթիռ և Կառավարության կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց:

«Կարո՞ղ է մի օր էլ քնենք, արթնանանք և պարզվի, որ մեր բազմամիլիոնանոց գներով գնած ՍՈւ-երը ևս հայտնվեն մեկ այլ հարևան երկրում»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է  միայն ու միայն շահագործող ընկերությունը:

«Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան»,-ասաց նա: