Բախվել են ավտոբուսն ու մոպեդը. 25-ամյա մոպեդա...

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել էին ավտոբուս և մոպեդ: Մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մոպեդը վարել է 25-ամյա Օնիկ Սվատյանը, որը սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: