Բացարձակ անհեթեթություն է. Զելենսկու գրասենյա...

2025-ի ամռանը նախագահական ընտրություններին ենթադրյալ նախապատրաստման մասին լուրը բացարձակ անհեթեթություն է. այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է nv.ua կայքը:

«Հնարավոր չէ ընտրություններ պլանավորել, քանի դեռ կռիվը շարունակվում է։ Նախ պետք է վերջ տալ պատերազմին, հետո քվեարկել», - նշել է նա՝ մեկնաբանելով The Economist-ի հոդվածն այն մասին, թե Զելենսկին  սկսել է նախապատրաստվել ընտրությունների։

Ըստ The Economist-ի՝ Ուկրաինայի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ հանձնարարելու իր թիմին ընտրություններ կազմակերպել հրադադարից հետո: