ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է...

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Այs մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։