
Քաղաքացիները 2025–ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1–ը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ–ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ:
Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 1–ը:
Նախագծով սահմանվել է նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետը: Քաղաքացիները հայտարագրեր ներկայացնել կարող են մարտի 2–ից սկսած:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ կիսատ–պռատ լուծում է տրվում, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին մեծաթիվ խնդիրներ են լինելու:
Մինասյանը նաև հայտնեց, որ ձեռնպահ են քվեարկելու։
Նա հույս հայտնեց, որ կառավարությունն այս համակարգը կկասեցնի, կմշակի, հետո միայն կներդնի: