ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հար...

Խորհրդարանը 35 կողմ, 84 դեմ ձայներով մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որ ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», իսկ «Իմ քայլը» դեմ էր:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը: