Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայ...

ԱԺԲ հայտարարությունը․

Պարզաբանում
 
Սույն թվականի մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական Բևեռ կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր և առարկաներ։
 
Այս տեղեկատվությունը տարածվել է նաև հայաստանյան ԶԼՄ-ներում (հիմնականում իշխանական):
 
Լիազորված ենք պարզաբանում տալ, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որեւէ զենք- զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հանտնաբերվել։
 
Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին՝ հրեշացնելու ճանապարհով։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
26.03.2024թվական, Երևան