Այստեղ սևազգեստներ շատ կան, «բաբոչկաներ» ուղա...

Գյումրի քաղաքի բնակիչ Լիլիթ Աղեկյանը 2 տարի շարունակ պայքարում է հոր գերեզմանը անարգելու փաստով պատասխանատվության հասնելու համար, ըստ նրա`գործում շահագրգիռ կողմեր կան, այդ իսկ պառճառով իրավապահ մարմինները գործնականում քայլեր չեն ձեռնարկել. 

«Երկու տարի առաջ գնում եմ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանոց. որտեղ թաղված է հայրս, և տեսնում , որ գերեզմանի պարիսպի սալաքարերը հանված են, ընկած  գետնին: Մինչև պարիսպի կառուցումը այդ մասում փողոց էր, ինքս դա սարքեցի գերեզմանը մեքենաներից պաշտպանելու համար: Ոստիկանություն դիմնալուց հետո քրական գործ հարուցվեց, սակայն անմիջապես 49 օր անց այն կասեցվեց` հանցագործությունը կատարած անձին չհայտնաբերելու հոդվածով: Գործը կասեցումից չհանվեց անգամ դատախազություն դիմելուց հետո` առանց հիմնավորելու, թե ինչ աշխատանք է կատարվել հանցագործությունը բացահայտելու համար, ընդամենը 5 մարդու էին հարցաքննել` այդ թվում և ես: Հեղափոխությունից հետո նորից դիմեցի, գործը կասեցումից հանվեց, ինչը տևեց 10 ամիս»,- Politik.am-ին պատմեց Լիլիթ Աղեկյանը:

Ըստ նրա` ինքն ունի մրադկանց շրջանակ, որոնք կարող են լինել հանցագործության հեղինակները և մայիսի 19-ին նրանցից  մեկը զանգահարել է իրեն` ասելով, թե ինչու է Աղեկյանը իր անունը հայտնել ոստիկանությանը. «Ինչու ես իմ անունը տալիս, հետո ինչ, որ քեզ ժամանակին ասել ենք հանի այդ պարսպը այդտեղից»,- ասել են նրան: 

Վերջինս հայտնեց, որ նշված անձը այդ վայրում նախկինում ցանկացել է նստարան կառուցել, ինքն էլ պատասխանել է, որ պարիսպը որևէ մեկին չի խանգարում: Այս զագնից ուղիղ 4 օր հետո 2 տարի զգձգվող գործը կասեցվում է:

Լիլիթ Աղեկյանի փոխանցմամբ` գործում մի շարք թերություններ կան, քննության մի շարք միջնորդություններ ներկայցարել է անձամբ ինքը. «Պատկերցրեք ուր ենք հասել, որ տարածքի քննություն կատարված չէր, նույնիսկ արված չէր այն տեխնիկակական գործիքի որոնումը, որի գործադրմամբ քանդել էին պարիսպը, գերազմանափորերին հարցաքննելու միջնորդությունը նույնպես ես եմ ներկայացրե

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ կասեցումը չի հանվում. «Սա նշանակում է, որ մասնավորպես Շիարկի մարզի իրավապահ մարմինները մասնագիտական ամուլություն են ցուցաբերում:

Իմ գործում 4 քննիչ է փոխվել: Նույնիսկ դիմել եմ ԱԱԾ`խնդրելով իրենց քննաչական դեպարտամենտից քննիչներ տրամադրել, քանի որ գտնում եմ` մեր մարզի իրավապահ մարմինները չեն կարող այս գործը բացահայտել: Մամուլով, նամակներով Նիկոլ Փաշինյանին բազմիցս դիմել եմ, պատասխան չկա»:

Տուժողը վկայում է` բոլորն էլ հասկացել են, թե սա ում ձեռքի գործն է: Այդ զանգից հետո գործի կասեցումից էլ կարելի է եզրակացնել, որ Շիրակի իրավապահ մարմիններն ճնշման են ենթարկվել, այստեղ կոնկրետ շահագրգռվածություն ունեցող մարդիկ կան.

«Նիկոլ Փաշինյանն ասում է, սևազգեստների հագից սևերը հանեք, բաբոչկա
ապեք, իրեն ասում եմ` Շիրակի մարզում սևազգեստ շատ իրավապաներ կա, այդ բաբոչկաները ուղարկեք այստեղ»,- եզրափակեց Աղեկյանը: 

Լուսանկարներն ու փաստաթղթերը տրամադրել է Լիլիթ Աղեկյանը