Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համա...

Հ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել եւ նշվում է․

«Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։

Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները»։