Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մ...

Այն թվերը, որ տարբեր շրջանակների կողմից շրջանառվում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, խորհրդարանում այսօր հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Չափազանցված են։ Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում և վերջնական ցուցակը հրապարակվելու է», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետն ասաց, թե կան նաև անհետ կորածներ՝ հավելելով, որ չի ուզում կոնկրետ թիվ հնչեցնել ոչ զոհերի, ոչ էլ անհետ կորածների վերաբերյալ։