Այս մեղադրանքով ես խնդիր ունեմ «կողմ» քվեարկե...

Հովիկ Աղազարյանի մասով այն, ինչ ներկայացվում է ու այն, ինչ նշված է Դատախազության միջնորդագրում, «իրար չի բռնում»։ Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Եթե մենք հիմա կողմ քվեարկենք ու բավարարենք միջնորդությունը, այս միջնորդությունը գնալու է դատարան, դատարանում այս գործերը վերաորակավորվելու են ու ծանրացնող հանգամանքներից փոփոխվելու են հոդվածները, որովհետև կպարզվի, որ եթե 8 հազար դոլարը կաշառք է վերցրել, առանձնապես խոշոր չափի չէ»,- ասաց նա:

Գաբրիելյանը նաև նշեց, որ այս մեղադրանքով ինքը խնդիր ունի «կողմ» քվեարկելու ու թույլատրելու, որ Հովիկ Աղազարյանի գործը տանեն դատարան։