Այս խմբավորումը նաև փորձել է մի քանի գործողու...

Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը, կատարվածի հետևում կանգնած խմբավորումը նաև վերջերս փորձել է մի քանի գործողություններ կատարել Ֆրանսիայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այս խմբավորումը նաև փորձել է մի քանի գործողություններ կատարել մեր տարածքում», - ասել է Մակրոնը Գայանա կատարած այցի ժամանակ:

Ֆրանսիայի կառավարությունը երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի այն բանից հետո, երբ մերձմոսկովյան Crocus City Hall-ում եղել էին հրաձգություն ու հրդեհ։