Այս հնամաշ ավտոբուսների ջարդոնը մրցույթով հան...

Այսօր մասնակցեցի համայնքապատկան հնամաշ և ջարդոնի վերածված ավտոբուսների դուրսգրման գործընթացին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

 «Հուսով եմ նոր ավտոբուսների ժամանումը ավելի առաջանցիկ կլինի, քան մաշվածության պատճառով հների վերացումը:

Այս ջարդոնը մրցույթով հանձնվում է ձեռքբերող կազմակերպությանը, որը վերամշակելու է մետաղը իր ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում»,- նշել է Խաժակյանը: