Այս ամբողջ պատմության մեջ կկարևորեմ բարոյական...

Լիանա Մանուկյանը գրում է․


«Այո՛, Սերգեյ Բագրատյանի գրառումը տեսել եմ, էլ մի ուղարկեք, իսկ հարցին թե ինչպե՞ս կմեկնաբանեմ, որոշեցի այսպես արձագանքել։

Այո՛, կրկնում եմ տեսա Բագրատյանի գրառումը ու ինձ համար անկեղծ ասած սառը ցնցուղ էր։

Մինչ այս ճիշտ եմ համարել լռել, խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ անգամ կարծիք չձևավորել, քանի որ չէի լսել Բագրատյանին, չնայած որ այդ ընթացքում ունեցել եմ հիմքեր որոշ քայլեր քննադատելու համար։


Շատ կարճ՝ ինչ որ համենայն դեպս ինձ համար անհասկանալի անհամաձայնության մասին։

Երկար տարիներ աշխատել եմ ԱԺ֊ում որպես պատգամավորի հետո արդեն փոխնախագահի օգնական։

Գրեթե միշտ եղել եմ ֆրակցիայում, որտեղ մեր պատգամավորները ԱԺ նիստերից առաջ խորհրդակցություններ են արել ու մեզ ընդհամենը մի պատ է բաժանել։

Երբեք չեմ տեսել, որ Բագրատյանը դժգոհ դեմքով դուրս գա, կամ ինչ որ հարցում անհամաձայնություն հայտնի։

Անգամ հակառակը միշտ ուրախ ժպիտով ու բարձր տրամադրությամբ։

Այս ամենն ասում եմ, որպեսզի բոլորիս համար պարզ դառնա, որ Բագրատյանի դուրս գալը խմբակցությունից բնավ անհամաձայնությունը չի եղել մեծ հաշվով բոլոր էլ հասկանում ենք սա ինչի արդյունք է։ (Ինքս էլ գիտեմ չգիտեմ ասե՞մ թե չէ)

Ես այս ամբողջ պատմության մեջ կկարևորեմ բարոյական ու մարդկային կողմը, որը ցավոք տեսանք, որ պարոն Բագրատյանի համար ամենավերջին տեղում է։

Չէր կարելի, որպես մարդ ուրանալ ,ոչ թե թիմի ղեկավարին՝ ԱՅԼ ԸՆԿԵՐՈՋԸ, ում հետ ճանապարհ ես անցել։

Ես Բագրատյանի էջում հենց այդ նույն գրառման տակ էլ մեկնաբանություն թողեցի, որ որպես մարդ հարկավոր էր կանգնել պարոն Ծառուկյանի կողքին երբ նրա հանդեպ անարդար ու զզվելի քաղաքական հետապնդում էր իրականացվում եթե անգամ քաղաքականապես կան անհամաձայնություններ։

Նա ուներ բոլոր լծակները գալ մի անկյունում կանգնել ոչ մեկի հետ չշփվել բայց լրագրողներին հայտարարել, որ նա այդտեղ է որպես մարդ, քանի որ Ծառուկյանի հետ աղ ու հաց է կիսել, որը չի կարելի ուրանալ՝ Ի ԴԵՊ ԱՍՏՎԱԾ ԿՊԱՏԺԻ։

Մեկնաբանությունից հետո Բագրատյանն ինձ անձնական նամակ է գրում թե բա շատ բան ես չգիտեմ։

Ախր իրո՞ք պարոն Բագրատյան։

Ես իհարկե ուզում եմ մտածել, որ սա Բագրատյանի կողմից վերջին կոպիտ սխալը կլինի բայց, քանի որ գործ ունենք մարդու հետ ով լռում ու մեկ էլ ինչ որ շռնդալից հայտարարություններ է անում, ի սկզբանե ուզում եմ ասել, որ եթե հետո ստացվի այնպես, որ Բագրատյանը ԲՀԿ֊ի ներքին խոհանոցի մասին ինչ որ հայտարարություններ անի որով կփորձի հիմնավորել իր անհիմն քայլը, ասում եմ որ իրականության հետ աղերս չի ունենալու։

Հասկանում ե՞ք աբսուրդ է, երբ հայտնի օրերին մարդիկ էին գալիս որոնց չէինք ճանաչում, ովքեր մեր թիմից չէին, երբ 19 տարեկան երիտասարդ աղջիկները չէին վախենում բերման ենթարկվելուց բայց Բագրատյանը չկար ու չկար։

Սա ևս խոսում է մարդու որակական առանձնահատկությունների մասին։

Ասում եք մեկնաբանի։

Ի՞նչը մեկնաբանեմ, ախր ո՞նց մեկնաբանեմ մարդու քայլը, ով անցել է մարդկային ու բարոյական շատ նուրբ գծեր։ Միշտ հարգել եմ Բագրատյանին բայց հիմա խորը հիասթափություն եմ ապրում ու երբեք չէի պատկերացնի որ կասեմ << Պարոն Բագրատյան տղամարդուն վայել արժանապատվություն ունեցեք` ՎԱՅՐ ԴՐԵՔ ՄԱՆԴԱՏԸ>>

Բայց նաև չեմ կարող չնշել, որ շնորհակալ եմ, քանի որ՝ գնաց։

Միշտ եմ ասել կուսակցության համար ինքնամաքրումը լավ ու կարևոր գործընթաց է։

Իսկ նրա դուրս գալուց հետո մենք ավելի ամուր կանգնեցինք մեր ղեկավարի կողքին թիկունքն ավելի ամուր պահելու համար։

Բոլորիդ առողջություն եմ մաղթում, ոմանց էլ խելք ու բարոյականության նուրբ արժեքների հետ առերեսում»։