Այրվել է մոտ 170 հակ անասնակեր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ 23։00-ին։

Այրվել է մոտ 170 հակ կուտակած անասնակեր։