Ասում են՝ խաղաղության փաստաթուղթը ՀՀ-ի համար...

«Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան  թույլ չտալ: Իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ մեր՝ իրավիճակը կառավարելու ունակություններից»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող կրակոցներին և հնարավոր նոր էսկալացիային:

Պատգամավորը հավելեց, որ ընդդիմախոսներն ասում են, որ խաղաղության փաստաթուղթը ՀՀ-ի համար նվաստացուցիչ  պայմանագիր է. «բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում այդ պայմանագիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում