««Ասք» գոմիկներին»․ ում է ակնարկում պատգամավո...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բանաստեղծություն է գրել ԼԳԲՏ համայնքի մասին։ Պատգամավորն իր հեղինակած բանաստեղծությամբ կիսվել է իր ֆեյսբուքյան էջում․

«ԱՍՔ» ԳՈՄԻԿՆԵՐԻՆ

Գ նացեք հեռու մեր սուրբ օրրանից,
Ո ր ձեզ չտեսնենք մեր «պատուհանից»,,
Մ ի՞թե չեք տեսնում, որ երկիրը մեր,
Ի րենով չունի ձեր համար ստվեր,
Կ արո՞ղ եք իսպառ հեռանալ մեզնից,
Ն որ Հայաստանը զտել ձեզանից,
Ե վ եթե փորձեք նորից պրպտալ,
Ր ոպե դեռ չանցած՝ կդառնաք սգյալ, 
Ի նչ է՝ չե՞ք տեսնում, որ հողը Հայի,
Ն ման ծանր բեռ երբեք չի տանի...»,-գրել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի ֆեյսբուքյան գրառման տակ շատերը փորձել են հասկանալ, թե ու՞մ է ակնարկում նա։ Օգտատերերից մեկը նկատել էր, որ պատգամավորը ամենայն հավանականությամբ նկատի ունի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին, քանի որ ավագանու անդամը օրվա ընթացքում վիրավորական գրառում էր արել Գևորգ Պետրոսյանի հասցեին․«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել:

Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»,-գրել էր իր էջում Երիցյանը՝ կիսվելով պատգամավորի գրառումներից մեկով: