Արթուր Դավթյանը խոստացել էր ձերբակալել Նիկոլ...

Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր օրինական պարտականությունները չի իրականացնում, երբ գործող իշխանություններն ակնհայտ հանցագործություններ են գործել, որը բերել է պատերազմում պարտության: Որևէ քայլ չձեռնարկելով, Արթուր Դավթյանն իրականում ծանրացնում է իր մեղքը և իշխանափոխությունեից հետո առաջին շարքերում է լինելու Նիկոլ Փաշինյանի և մյուս բարձրաստիճան իշխանավորների հետ:

Հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ից հետո Արթուր Դավթյանը որոշ շրջանակներում, այդ թվում նաև մի քանի ընդդիմադիրների հետ քննարկումների ժամանակ հավաստիացրել է, որ պատարստվում է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նա ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա մեղադրանքն ամբողջացնել և անհրաժեշտ ապացույցները հավաքել: Շատերն իրականում հավատացել էին Արթուր Դավթյանի անկեղծությանը և հույս էին փայփայել, թե Փաշինյանը կձերբակալվի:

Հիմա, երբ Արթուր Դավթյանը դարձել է Փաշինյանի ձեռքի բութ գործիքը՝ իր հետ այդ քննարկումներին մասնակցած գործիչները ապշած են: Որևէ մեկը չի հասկանում, թե ինչ կոմպրոմատ կամ  շահ է դրվել դատախազի դեմ, որ նա միացել է հայրենիքը թշնամուն հանձնողների թիմին: Դավթյանի պահվածքը հատկապես անհասկանալի է, քանի որ նա ադ պաշտոնին չի նշանակվել Փաշինյանի օրոք և օրենքի սահմաններից դուրս որևէ պարտավորություն դժվար թե ունենար: