Արտաքին հետախուզական ծառայությունը հատուկ տեխ...

ՀՀ կառավարության որոշմամբ, արտաքին հետախուզական ծառայությանը հնարավորություն կտրվի ձեռք բերել հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ. այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։

«Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգով ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը հնարավորություն կտրվի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել պետական գաղտնիք պարունակող հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ՝ իր լիազորությունների շրջանակներում արտաքին հետախուզական գործունեության իրականացումն արդյունավետ և պատշաճ ապահովվելու նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։