Արտահերթի օրակարգը կարծես փակվեց, քանի որ երա...

Արտահերթի օրակարգը կարծես փակվեց, քանի որ երաշխիքներ չստացավ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը. 

«Մյուս կողմից քաղաքականությունը նոր տեմպերով դուրս կգա փողոց։

Եթե ընդդիմադիրները ֆիքսեն ի՞նչ են ուզում ու ո՞նց, ու քանի հոգով ու որքա՞ն են ձիգ` ոչ կոմպրոմիսային։

Մի բան էլ` արդյո՞ք նրանք կդիմանան իրենց դեմ կոմպրոմատներին, արդյոք պետական շահը գերակա է անձնականից։

Ի դեպ, այս ընթացքում կարող է ինչ որ կոնկրետ մեկի բախտը բերի նոր պատերազմ սկսվի։ Ավելին` կարող է անձամբ սադրել։

Օրերը տաքանում են։

Կարսի զորավարժությունները տեխնիկային հետևե՞լ եք գոնե։

Մինչդեռ կոնկրետ ընդդիմադիրների համար արտահերթի հնարավոր չեղարկումը, եթե, ասենք, կես ժամից հետո այդ որոշումը չփոխվի, վատ չէ»։