Արսեն Թորոսյանը ազատվել է նախարարի պաշտոնից․...

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին: Տեղեկությունը հաստատեց  ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: 

Օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Արսեն Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար: 

Նույն այդ տեղեկություններով՝ պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս մեր զանգերին չպատասխանեց: