
Արքայազն Հարրին այցելել է Լվովի Superhumans կենտրոն, որտեղ վիրավոր զինվորները վերականգնողական փուլ են անցնում։
Ինչպես նշում են BBC-ի թղթակիցները, արքայազնի այցի մասին հայտարարվել է միայն Ուկրաինայից հեռանալուց հետո։
Սասեքսի դուքսն այցելել է կենտրոն չորս վետերանների ուղեկցությամբ, որոնք մասնակցում էին Invictus Games-ին, որը Հարրին ստեղծել է 2014 թվականին՝ պատերազմից տուժած զինվորներին խրախուսելու սպորտով զբաղվել:
Superhumans-ը անվճար հոգեբանական օգնություն, վերականգնողական վիրահատություններ և պրոթեզավորում է տրամադրում Ուկրաինայի պատերազմում տուժածներին։
Ինքը՝ արքայազն Հարին, 10 տարի ծառայել է բրիտանական բանակում։