Արփի Դավոյանը «ռազբորկի» է կանչել Մարիա Կարապ...

Ազգային Ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության կանանց շրջանում անառողջ հարաբերություններ  են։ Այս մասին տեղեկանում ենք իշխող խմբակցության մեր աղբյուրներից։ Բավական լարված են Արփի Դավոյանի և Մարիա Կարապետյանի հարաբերությունները։ 

Այս երկու պատգամավորների հարաբերությունները հատկապես լարվել են այն ժամանակ, երբ Մարիա Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մոտ դժգոհել է Արփի Դավոյանից՝ ասելով, որ նա հանրային վարքի հետ խնդիրներ ունի ու իր պահվածքը ազդում է իշխող խմբակցության հեղինակության վրա։ Մարիա Կարապետյանի և Աննա Հակոբյանի խոսակցության մասին իմացել է Արփի Դավոյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ 15 օր առաջ Արփի Դավոյանը Ազգային Ժողովում «ռազբորկի» է կանչել Մարիա Կարապետյանին։ Հանդիպումը բավական թեժ է անցել, կողմերը իրար վիրավորել են։ Ականատեսների փոխանցմամբ, եթե չլիներ միջամտություն, ապա բանը կարող էր հասնել ծեծկռտուքի։

Միջադեպի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատգամավորներ Արփի Դավոյանից և Մարիա Կարապետյանից, սակայն նրանց հեռախոսահամարները կամ անհասանելի էին, կամ մեր զանգերին չէին պատասխանում։