Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագոր...

Այսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։

 Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։

 Հստակեցվեցին նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։