Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ ար...

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)», - նշված է հրամանագրի տեքստում: