Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության եւ հայ-բրիտանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Ֆարնուորթին հետագա գործունեության մեջ: