Արմեն Սարգսյանը դաշինք է կազմել Նիկոլ Փաշինյա...

Նոյեմբերի 16-ին շատերի համար անսպասելի կերպով ուղերձով հանդես եկավ նախագահ Արմեն Սարգսյանը և պահանջեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից ներկայացնել հրաժարականի դիմում․ «Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»։

Քաղաքական դաշտի համար իրապես անսպասելի էր քաղաքական ողնաշար չունեցող անձից լսել նման վճռական խոսքեր։ Արմեն Սարգսյանը նախորդ 2,5 տարիների ընթացքում ապացուցել է, որ կառավարության որոշումները դակողի դեր է կատարում։ Ավելին, նա ամենավճառական պահին, երբ կառավարությունը սահամանդրական կարգ էր տապալում՝ սեփական կամքով կրճատեց իր առանց այն էլ սահմանափակ լիազորությունները, որպեսզի կառավարող թիմը հնարավորություն ունենա հանգիստ ուզուրպացնել Սահմանադրական Դատարանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունից օրեր անց հասկանալի դարձավ, որ իրականում իր հայտարարությունը պայմանավորված խաղ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ Փաշինյանի հրաժարական պահանջող նախագահը դակում է կառավարության նոր անդամների նշանակման որոշումները։ 

Ակնհայտ է, որ Սարգսյան-Փաշինյան զույգը  փորձում է կառավարության հեռացման նախաձեռնությունը վերցնել ընդդիմադիր 17 կուսակցությունների ձեռքից։ Հենց սրա համար էլ նախագահի պաշտոն զբաղեցնող անձը պետք է աներ վերհիշատակված հայտարարությունը, իսկ իրականում ամեն բան անելու է, որպեսզի Փաշինյանը պահպանի իր իշխանությունը։  

Հակապետական այս զույգը, սակայն ըստ էության տապալվել է իր ծրագրերում։ Նախ Արմեն Սարգսյանին չհաջողվեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, քանի որ որքան էլ հանրությունը հիասթափված լինի 17 ուժերից, դժվար թե գնա քաղաքական զրո կշիռ ունեցող ամորֆ գոյացության հետևից, որպիսին է Արմեն Սարգսյանը։ Եվ երկրորդ՝ բոլորն էլ հասկանում են, որ Արմեն Սարգսյանը Արցախի հանձնման ծրագրի կարևոր բաղադրիչ է եղել ու հիմա դժվար թե կամք ունենա իր քաղաքական տերերի դեմ դուրս գալու, թեկուզ հանուն Հայաստանի փրկության։