Եվրոպական արժեքների կրող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ընտրյալ ունի: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում` նշելով, որ գտնվում է հարաբերությունների մեջ:
Նշենք, որ պատգամավորը չի բացահայտել իր ընտրյալի ինքնությունը:
Հետաքրքիր է, թե ինչու՞ Արման Բաբաջանյանը չի բացահայտում իր ընտրյալին, այն դեպքում, երբ տարբեր գործիչներ հայտարարում են, որ նա միասեռական է: Նման հայտարարություն է արել նաև Գառնիկ Իսագուլյանը: Նա պնդել է, որ Արման Բաբաջանյանի միասեռական լինելու մասին տեղեկատվության է տիրապետում:
21-րդ դարում միասեռական լինելն իհարկե հանցագործություն չէ և եթե իրականում Արման Բաբաջանյանը եվրոպական արժեքների դավանող է, ապա շատ հանգիստ կարող է հրապարակային ասել իր ընտրյալը տղամա՞րդ է, թե՞ կին:
Ի վերջո, իր հիմնած կուսակցության հիմքերում կանգնած են նաև միասեռականներ և մեր տեղեկություններով ԼԳԲՏ համայնքը սերտորեն համագործակցում է այդ քաղաքական թիմի հետ: Այս դեպքում, եթե իրականում Արման Բաբաջանյանը միասեռական է, ապա նա կարող է կարծրատիպ կոտրել և հրապարակային խոսել դրա մասին: