Արդեն 3 օր է` վերաքննիչ քրեական դատարանում «խ...

Արդեն 3 օր է` վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակից անձանց ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը: Այսինքն՝ հենց այդ օրվանից սկսած բողոքները պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեին վերաքննիչի դատավորներին:

Արդեն երեք օր է մակագրումները կատարվում է պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»,- գրել է Բաբայանը։