Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «...

«Հրապարակ»-ը գրում է.  «Դեռևս չէինք հասցրել ուշքի գալ Սյունիքում զինվորական «Ուրալի» վթարի հետևանքով ունեցած զոհերի ու վիրավորների լուրից, նոր դեպք է տեղի ունենում` այս անգամ 2-րդ բանակային կորպուսում:

«Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր: Մանրամասները ճշտվում են»:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել. «Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։