Արցախի ընտրյալ ներկայացուցի՞չ, թե՞ նախագահ, պ...

ՀՀ ԱԳ նախարարությունը հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանըմ, որը կոչ էր անում չճանաչել Արցախում համապետական ընտրությունները։ ԱԳՆ-ն Թուրքիայի դիրքորոշումը համարում է Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտություն:

Սակայն մեջբերենք մեկ հատված ԱԳՆ հայտարարությունից,որի բառապաշարը առնվազն անհասկանալի է․ «Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից»:

Մասնավորապես, խոսքը «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ» և «ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ» արտահայտությունների մասին է։ 

ՀՀ ԱԳՆ-ն այսպես է բացատրում, թե ինչ գործընթաց է կատարվում այսօր Արցախում և գործընթացը օրինական համարելով հանդերձ, չի նշում, որ ընտրվում է օրինակ՝ ԼՂՀ նախագահ, կամ ԼՂՀ Ազգային Ժողով, խորհրդարան, իշխանություն, վերջ ի վերջո՝ սահմանված և ընդունված Սահմանադրության համապատասխան։

Նախորդ անգամ, երբ Արցախում նախագահ էին ընտրում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, այսպես էր ձևակերպել, բնականաբար՝ ուղղված արտաքին աշխարհին․ «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:
Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և կարևորությունը:

Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:»

Մանրամասները yerevan.today-ում