Երեկ հայտնի դարձավ, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստատթուղթ, որով Ադրբեջանին են հանձնվելու Արցախի յոթ շրջանները, Շուշի քաղաքը, Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ է բացվելու Ադրբեջանի և Նախիջևանի համար։
Ազգադավ այս ծրագիրը փորձում են կասեցնել ընդդիմադիր ուժերը։ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը արտահերթ նիստ գումարելու նախաձեռնություն է սկսել։ Այս նիստով հնարավոր կլինի կասեցնել Փաշինյանի կողմից ընդունված փաստաթուղթը։ Նիստի հրավիրման համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։ ԲՀԿ-ն չունի այդքան ձայներ, ուստի անհրաժեշտ է ընդդիմադիր ԼՀԿ-ի մի քանի ձայն ևս։
Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանը ամեն կերպ խանգարում է արտահերթ նիստի կայացմանը։ Իր պատգամավորները չեն միանում նախաձեռնությանը և ամենաանհեթեթ պատճառաբանություններն են բերվում։ Իրավիճակն այնքան աբսուրդային է, որ ԼՀԿ-ին, ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությանը միանալ են խնդրել մի քանի իմքայլական պատգամավորներ։ Նրանք հասկացրել են, որ փրկության միակ ճանապարհը դա է ու իրենք քվեարկության ժամանակ կմիանան։
Ազգային Ժողովի իշխանական խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ նիստի գումարմանը դեմ է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Նրանք կարծում են, որ այդ կերպ կարող են կորցնել իրենց դաշնակից Ադրբեջանի ձեռբերումները։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Էդմոն Մարուքյանը ամուր կապերով կապված է ԱՄՆ դեսպանատան հետ։ Քաղաքական որշ շրջանակներ կարծում են, որ հնարավոր է հենց ԱՄՆ է ազդում Էդմոն Մարուքյանի որոշման վրա։