Արցախի շուրջ զարգացումների հարցում հստակ անել...

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման խնդիրների լուծման որոնումներին զուգահեռ պետք է օպերատիվ լուծումներ գտնել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենսաապահովմամբ և բարեկեցությամբ ապահովման համար։

Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում։

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց՝ օգնություն ակնկալողից սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն ունեցողի դաշտ տեղափոխելու համար։

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա»։