Արցախի ՊԲ ֆեյսբուքյան էջը դարձրել են հումորայ...

Օրերս հայտնի դարձավ , որ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել է «Մեր Ժամանակները» խոհափիլիսոփայական անունով, որտեղ հաճախ հումորային տեսանյութեր են տեղադրում:

Որքան էլ, որ ցավալի է, բայց միևնույն ժամանակ բավական ուսանելի միջադեպ պետք է լինի սա Հայաստանի քաղաքացիների համար։ Ահա թե ինչ է տեղի ունենում պետական ինստիտուտների, անգամ մի ամբողջ պետության հետ, երբ դրանց ճակատագիրը վստահվում է  տկարամիտների, որոնց գործողությունները նման են դավաճանության։

Նույն ճակատագիրը կարող է սպասվել Հայաստանին, եթե մեր քաղաքական էլիտա կոչվածները չկարողանան այս մարդկանցից ազատվելու գործնական հնար գտնել։