Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է ադրբեջանական գերու...

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորել է ադրբեջանական գերությունից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանին: Այս մասին պաշտպանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:

Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»:

Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, երբ գնացել էր Շուշիից անձնական իրերը վերցնելու: Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։