
ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
««Հայաստան» խմբակցության պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետությունում և նաև բարեկամական խմբերի շրջանակներում բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են Արցախի հարցը՝ ընդ որում ներկայացնելով ամենակարևորը, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է հանցագործություն, ժողովուրդը բռնագաղթեցվել է, և այդ հանցագործ գործունեությունը նաև ցեղասպանության մաս է կազմում և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա, ինչպես նաև բարձրացվում է գերիների վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող հարցերը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։