Արարատ Միրզոյանը Փաշինյանին «ասֆալտին փռելու»...

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգը հասցրել է այն աստիճանի, որ պետական պաշտոններ կարող են զբաղեցնել մարդիկ, ովքեր թքաց ունենալով էթիկական սկզբունքների վրա, որպես ընդդիմադիրներ քննադատում են վարչապետին։

Նման կադրերից մեկը Ազգային Ժողովում, որպես փորձագետ է աշխատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհիվ։ Խոսքը ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանի մասին է։ Չնայած այն հանգամանքին, որ պետական կառույցում փորձագետի պաշտոն է զբաղեցնում, շարունակում է քննադատել Փաշինայնին այնպես, ինչպես կաներ, երբ փողոցային ակտիվիստ էր։

Այսօր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով վարչապետ Փաշինյանի կադրային նշանակումներից մեկին գրել է․ «Բռնվեք: Ուժեղ բռնվեք, որ չընկնեք: Բռնվել ե՞ք:

Պարզվում է մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած Արամ Ամիրզադյանը, ով իր խնդրանքով է միացել մարտի 1-ի դատախազական խմբին, մինչեւ հիմա պաշտոնավարել է կառավարությունում եւ եղել ստորաբաժանումներից մեկի իրավաբական վարչության պետը, իսկ այսօր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել է նոր պաշտոնի»:
Փաստորեն ստացվում է, որ ԱԺ աշխատակիցը հեգնական  տոնով է խոսում վարչապետ Փաշինյանի կադրային նշանակումների մասին։ Ու երբ նման պահվածքից հետո նա շարունակում է աշխատել, ապա սա նշանակում է, որ նրան Փաշինյանին «ասֆալտին փռելու» «դաբրոն» տվել է Արարատ Միրզոյանը։ Այստեղ Փաշինյանը հետևություններ պետք է անի։