Արարատ Միրզոյանին պակասում է 9 ձայն, որպեսզի...

Չնայած ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իշխանության որոշ  շրջանակների մոտ հավաստիացրել է, որ Նիկոլ Փաշինյանի զինվորն է, միևնույն է փորձում է անել այնպես, որպեսզի հեռացնելով գործող վարչապետին իր ձեռքը կենտրոնացնի իշխանությունը։

Այս պահին, ըստ մեր տեղեկությունների, Արարատ Միրզոյանին պակասում է 9 ձայն, որպեսզի հասնի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին։ Միրզոյանը սակայն պետք է հաշվի առնի, որ Փաշինյանին հեռացնելով չի կարող  վստահ լինել, որ իշխանությունը կհայտնվի իր ձեռքում։ Ի վերջո, առ այսօր նա սատարում է Փաշինյանին և նրա հետ հավասար կիսում է պարտության պատասխանատվությունը։ Մյուս կողմից 17 կուսակցություններին հաջողվել է ձևավերել ազդեցիկ շարժում, որի հետ հաշվի չնստել դժվար կլինի, եթե չասենք անհնար։

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը տեղյակ է Միրզոյանի նկրտումներին, բայց կոշտ պատասխան չի տալիս, քանի որ ինչ որ փուլում այդ տարբերակը կարող է իր համար փրկօղակ լինել։