Արարատ Միրզոյանի կինը կեղծ տեղեկություն է տար...

Կեղծ տեղեկությունների տարածումից դժգոհող իշխանավորներն ու նրանց ընտանիքի անդամները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Քաջարանում առևանգման գործով ԶՊՄԿ աշխատակիցներ են ձերբակալվել: Հայտնաբերվել է թմրանյութ:

Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Քաջարանի համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ»:

ԱԺ նախագահի կնոջ կողմից տարածվում է կեղծ տեղեկատվություն, քանի որ ձերբակալվածները ԶՊՄկ աշխատակիցներ չեն։ Գոհար Աբաջնյանը նաև մանիպուլացնում է, քանի որ գրում է հայտնաբերվել է թմրանյութ, սակայն չի նշում, թե ու՞մ մոտից։

Այս մասին գրառում է արել նաև իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Մեկ անգամ արդեն հորդորել էի պաշտոնյաներին հետ քաշել առաջին պլանից իրենց հանդգնագործ տիկնանց:

Միգուցե ժամն է ուշ եղել, դրա համար է ԱԺ առաջին տիկինը սխալ հասկացել ՔԿ հաղորդագրության իմաստը, իսկ, եթե միտումնավոր է տարածում զրպարտությամբ համեմված նման անգրագիտություն, ապա առնվազն պետք է ցուցմունք տա այս գործով:

Այն, որ ձերբակալվածները ԶՊՄԿ աշխատակիցներ չեն, դա հաստատված փաստ է, իսկ թմրանյութը, որը հիշատակվում է տիկնոջ կողմից ոչ թէ ձերբակալվածների մոտ է հայտնաբերվել, այլ նրանց դեմ ցուցմունք տվողի:

Տիկին ամենագետ, կոչ եմ անում ինքներդ ձեզ զերծ պահել քրեական գործերի և առհասարակ ձեր տրամաբանությանը անհաս ցանկացած երևույթի նկատմամբ կենցաղային մակարդակի վերլուծություններ անելուց և հետևելով ձեր հարևանի խորհրդին հանգիստ նստեք տեղներդ ու զբաղվեք ձեր գործով»: