«Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք հարաբերութ...

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին մտքեր է փոխանակել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ․

«Հանդիպել եմ Միրզոյանի հետ ու քննարկել հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Մեր աջակցությունն եմ հայտնել խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք թարմացնել մեր համագործակցությունը անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի, առևտրի և այլ  ոլորտներում»։