Արամ Սարգսյանը դարձել է երրորդ հանրապետության...

Հայկ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ Արամ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ Հայաստանի ղեկավարին խորհուրդ էր տալիս չգնալ Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությանը և շնորհավորել ռուս ժողովրդի ընտրած

նախագահին, քանի որ դա վատ կընկալվի ժողովրդավարական աշխարհի կողմից: Նա նույն հարցազրույցում նշում է, որ  Էրդողանի երդմնակալության գնալը սխալ չէր, քանի որ վերջինս քիչ թե շատ ժողովրդավարական ընտրված նախագահ է:

Երբ Էրդողանի բայրաքթարները  ժողովրդավար կերպով խլում էին մեր հայրենակիցների կյանքերը , իսկ բռնապետ Պուտինը ամեն կերպ փորձում էր կանգնեցնել արյունահեղությունը,անգամ ամենավատ երազում չէր կարելի պատկերացնել, որ Վազգեն Սարգսյանի ազգանունը մսխող այդ պարոնը կարող է այդպիսի մտքեր արտաբերել և շարունակել առանց ամաչելու դուրս գալ փողոց:

Արամ Սարգսյանի և նրա նմանների պատկերացրած ինքնիշխան Հայաստանում արգելվում են ռուսական հեռուստաալիքները, քանի որ նրանք ինքնիշխան են, բայց Հ1-ի եթերում Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը բացահայտ գովում է Էրդողանին և նրան ներկայացնում, որպես հայերի համար ընդունելի թեկնածու: 

Արամ Սարգսյանը թերևս  դարձել է երրորդ հանրապետության դիմագիծը՝ ոչինչ չստեղծած, եղածը մսխած և անընդհատ տրտնջացող: