Առաջին անգամ Հայաստանում ամենախոշոր օտարերկրյ...

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները:

Այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ ներկայացնելով հունվար-օգոստոսի ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա  ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 մլն դոլար:

«Ռուսաստանից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար: Բայց առաջին անգամ մեր պետության մեջ Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանն այժմ գտնվում է երկրորդ տեղում: